Բարի ծառայություն


Ճակատագրի քմահաճույքով, ավելի ստույգ` չարաբաստիկ դեպքերի բերումով, Մարգարյանների ընտանիքը հողազուրկ էր դարձել և Արտաշատի Այգեզարդ գյուղից մեկնել էին օտար ափեր£ Տամբովում բնավորված Արթուր Մարգարյանի Աշոտ որդին սիրել էր ֆուտբոլը. ավարտել էր մարզադպրոցը, բազմաթիվ պատվոգրերի ու պարգևների արժանացել£ Սակայն Հայաստանի քաղաքացի էր մնացել և վճռել էր անպայման վերադառնալ£ Ու «առիթն» ասես ինքն իրեն ներկայացավ. լսեց, որ հորեղբոր որդին` իրենից տարիքով փոքր Էդգարը, զորակոչվել է և ծառայում է Արցախում£ Աշոտ պապը, ում անունը կրում է ինքը, այլևս չկար, և 23-ամյա Աշոտը Այգեզարդ գյուղում միայնակ մնացած Գյուլիզար տատին խնդրեց օգնել իրեն Հայրենիք վերադառնալու, միայն թե օդանավակայանում չկալանավորեն: Տատը գնաց Արարատ մարզի զինկոմիսարիատ, պատմեց տղայի մտադրության և մտավախության մասին: - Ոչ ոք նրան չի կալանավորի,- հուսադրել էր Ս. Սուրենյանցը:- Անհրաժեշտության դեպքում մենք նրան կդիմավորենք: Տղան Հայրենիք վերադարձավ անձնագրին փոխարինող փաստաթղթով: Օդանավակայանում իսկապես, ոչ ոք նրան չնեղացրեց: Ներկայացավ զինկոմիսարիատ, ենթարկվեց բժշկական հետազոտման: Առողջ էր և պատրաստ` զինակոչվելու: - Ես մեղավոր չեմ, որ ուշացել եմ պարտքս կատարելու հարցում,- մեր զրույցի ժամանակ ասաց նա:- Զինծառայությունը նաև իմ պարտքն է: Շատ եմ ուզում ծառայել Արցախում, պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Շատ կուզենայի ծառայել հատկապես Հադրութի այն զորամասում, որտեղ ծառայում է եղբայրս` Էդգար Մարգարյանը: Մենք պատվով կծառայենք Հայրենիքին: Եթե զորամասում չկա ֆուտբոլի թիմ, հիմնադիրը կլինենք: Չէ՞ որ զինվորը նույնպես մարզիկ է: Այս մասին «Ավանգարդը» գրել էր 2010 թ. մարտի 31¬ի համարում£ Վերջերս տեղեկացանք, որ ՀՀ պաշտպանության նախարարը չէր մերժել Գյուլի Մարգարյանի խնդրանքը, և Աշոտ Մարգարյանը գարնանը զորակոչվել է ու ծառայում է Հադրութում£ Սկզբում, իհարկե, այլ զորամասում է եղել, սակայն Նախարարի հանձնարարությամբ նա հիմա Էդգար եղբոր հետ նույն զորամասում է£ Եվ ինչպես տատն է հավատիացնում` եղբայրները գոհ են ծառայությունից£ Իսկ Գյուլի տատիկը վերստին շնորհակալության ջերմ խոսքեր է ուղղում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` իր խնդրանքը չմերժելու համար£ Հայ երիտասարդը տուն է վերադարձել£ Վերադարձ, որը նոր սկիզբ է նրա կյանքում£ Եվ այդ սկիզբը Հայ զինվորի համար սկսվում է հայրենիքի սահմաններից, որի մի հատվածն էլ Աշոտ Մարգարյանն է պաշտպանում` Էդգար եղբոր ու զինվոր ընկերների հետ£ Բարի ծառայություն` մեր զինվորներին և անամպ երկինք` Հայոց երկնակամարում£