Խեղդամահ է արվե՞լ, թե՞ ինքնասպան եղել


Հանելուկային հանգամանքներում, Մինսկի մերձակա ավանում իր իսկ սեփական ամառանոցում անցյալ ուրբաթ երեկոյան հայտնաբերվել է անվանի բելառուս լրագրող Օլեգ Բեբենինի դիակը£ Նա Բելառուսում առաջին ընդդիմադիր` «Խարտիա° 97» կայքի հիմնադիրն ու ղեկավարն էր և միաժամանակ կարևորագույն դեմք` երկրի նախագահի ընդդիմության թեկնածու Անդրեյ Սաննիկովի թիմում£ ՆԳ նախարարությունից տեղեկացրել են, թե դա ինքնասպանություն է£ Իսկ Օլեգի գործընկերներն, ընդառաջելով հանգուցյալի հարազատների խնդրանքին, առայժմ հիմնականում լռում են£ Միայն «Խարտիա° 97»¬ի համակարգող Դմիտրի Բոնդարենկոն ասել է. - Երեկ մենք հանդիպել ենք նրա հետ. մարդը լի էր ծրագրերով£ Իսկ կայքի խմբագիր Նատալյա Ռադինան թՈջպՑՈ.չu¬ին ասել է. - Օլեգի վզին սեղմումից գոյացած մի ակոս է հայտնաբերվել, ինչը վկայում է կամ ինքնասպանության, կամ բռնի ուժով խեղդամահ անելու մասին£ Ես Բեբենինին ճանաչում էի 14 տարի. նա լի էր ծրագրերով£ Մենք պայմանավորվել էինք հանդիպել երկուշաբթի օրը£ Մահվան օրը նա հրաշալի տրամադրություն ուներ£ Ես չեմ կարող հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել£ Ցավալի այս կորուստը, բնականաբար, բուռն քննարկումների առիթ է դարձել£ Պարզվում է, որ լրագրողների և հասարակական ակտիվիստների հետ հաշվեհարդարները նորություն չեն Բելառուսում£