ՀԱՄԱՍ¬ն ընդդեմ Իսրայելի


- Մենք միավորել ենք 13 կազմակերպություններ, որոնք արդյունավետ գրոհներ են նախապատրաստում սիոնիստների դեմ,¬ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՄԱՍ¬ի «Իզզադին ալ¬կասեմ» մարտական թևի խոսնակ Աբու Ուբեյդան£ Նրա իսկ հավաստմամբ` - Խոսքը թշնամու դեմ հնարավոր ցանկացած տեսակի գրոհի մասին է, և մենք չենք բացառում ոչինչ. այդ թվում և մահապարտների գրոհների վերսկսումը£ Մենք կշարունակենք թշնամու դեմ գրոհել ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ£ Հիշեցնենք, որ նախկինում ՀԱՄԱՍ¬ը ստանձնել էր Բեյթ¬Հագայի, ինչպես նաև Ռիմոնի մերձակայքում կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը£ Եվ Վաշինգտոնում` գագաթաժողովի ավարտից անմիջապես հետո հրավիրված հատուկ ասուլիսում, Աբու Ուբեյդան հայտարարել է, որ Խևրոնի մոտ տեղի ունեցած գրոհն ապտակ էր նրանց, ովքեր ասում էին, թե ՀԱՄԱՍ¬ը հրաժարվել է զինված պայքարից£ Ինչպես առժամանակ առաջ նշել էր «Կուրսորը»` Բեյթ¬Հագայի մոտակայքում կատարված ահաբեկչությունից հետո պաղեստինյան անվտանգության ուժերը զանգվածայ նորեն ձերբակալեցին ՀԱՄԱՍ¬ի ակտիվիստներին£ Իսկ անցյալ շաբաթավերջին պաղեստինյան Յուդեյ և Սամարի ինքնավար շրջանների բանտերում կալանավորված այդ ակտիվիստների թիվը հասել է 550¬ի£ Կազմակերպության օրենսդիր խորհրդի անդամ Օմար Աբդել-Ռազեկն էլ մասնավորեցրել է. - Ձերբակալվածների ճշգրիտ քանակը մենք չգիտենք, բայց, օրինակ, Ռամալում կալանվել էին 32 ակտիվիստներ£ Աշխատում ենք, որպեսզի հավաքենք բանտարկյալների ստույգ թիվն ու նրանց անունները£ Պաղեստինի վարչախմբին ՀԱՄԱՍ¬ը մեղադրել է` փախստականներին վերադառնալու իրավունքից զրկելու և այն բանի համար, որ իսրայելցիներին թույլատրում է շարունակել Արևմտյան ափին բնակավայրի կառուցումը£