Բազազ Արտեմից մինչև Խլեստակով


Աչքերում թուրքից սպանված մոր պատկերը պահած ու ամերիկյան որբանոցում մեծացած մշեցի Մուշեղի ու վանեցի Սանամի Ֆրունզե որդին, Լենինականի իրենց տան երկրորդ հարկի հարթակը սավաններով վարագուրելով, 10-ամյա տարեկիցների հետ խանդավառ ելույթներ էր ունենում£ «Հե¯յ, կանաչ ախպեր...» արտասանում, ժողովրդական երգեր հրաշալի ձայնով զրնգացնում£ Պատերազմով անկատար մնացած առաջին հեծանիվի փափագը սրտում` ընդդիմանում էր նկարիչ դառնալու հոր կամքին, չնայած ընդունվել էր Մերկուրովի գեղարվեստի ստուդիա, որտեղ սովորում էր յուրաքանչյուր երկրորդ համաքաղաքացին£ (Հայր և որդի տևական հակամարտությամբ էլ տղայի մեջ բնավորվեց մենակության տխրությունը` տարիների հետ նրա 2 «ես»¬երի ներքին մենամարտի վերափոխվելով)£ Տեքստիլ կոմբինատում աշակերտելիս խաղում էր Ժան Էլոյանի ինքնագործ թատերախմբում£ Առաջին բեմելը, փաստորեն, ձախողվեց, երբ 15-ամյա բազազ Արտեմ-Ֆրունզը ուժգին ապտակով իսկական կռվի մեջ մտավ Գիքոր¬Ալբերտի հետ (իմացել էր մեծահասակների հետ 8-ամյա եղբոր զառ խաղալու մասին ակումբի նկուղներում)£ Կատաղի տուրուդմբոց, որն անզոր էր դադարեցնել բեմ վազած մայրն անգամ£ (1970¬ին շարունակվեց 2 եղբայրների ընդհատված պրեմիերան, «Լուսանկար» հեռուստաֆիլմում, մեկ այլ` դերասան¬ռեժիսոր «համախաղով»)£ Նկատելով արտահայտիչ արտաքինով պատանուն` Ալեքսանդր Աբարյանը շուտով Մռավյանի անվան պետթատրոնի բեմ է բարձրացնում նրան (1948-1954 թթ.)£ Նկատում է տղայի իսկական կոչումը հայրն էլ ու մի օր, ի նշան գոհունակության, քնում ոտքերի տակ£ Հայրենի քաղաքում արդեն ճանաչված էր, երբ 1952¬ին Լևոն Քալանթարը տեսավ նրա անսանձ ստի ասպետ, գունագեղ Խլեստակովին (Գոգոլ, «Ռևիզոր») և հրավիրեց Երևան` թատերականում ուսանելու` դերացանկում 3 տասնյակից ավելի տարահունչ անուններ (Սաղաթել, Իսայի, Տրուֆալդինո, Բուբնով, Թորոս աղա...)£ Նույն Խլեստակովով երբ ընդունելության քննություն էր հանձնում (ներքուստ զարմանալով, թե ինչու 5 մեծ ջրաման է դրված երկար քննասեղանին. «Երևանում այդքան շա՞տ են ջուր խմում»), ականջին հասնող մեծամեծ երկրպագուների բզզոցով ավելի ու ավելի ինքնավստահ դառնալով, շուտով շեղեց անգեղ արտաքինից հանրահայտ մարդկանցով ձևավորված հանձնախմբի ուշադրությունը£ Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում հղկվելու տարիներին հավաստում է տրագիկոմիկական իր ունակությունների մասին Գոգոլի «Խելագարի հիշատակարան»¬ի զավեշտացավագին շեշտադրումներով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ