«Վիրաբույժի կյանքը նպատակաուղղված և անվերջ պայքար է» Սա է ակնաբույժ Մանուկ Մանուկյանի հա


…Հունաստանի Քոմոթինի քաղաք: Ութ տարեկան մանչուկը չէր հասկանում, որ շուտով հայրը կավանդի հոգին և` մահճում պառկած հոր վերջին հարցին, թե մեծանա` ինչ պիտի դառնա, ուրախ-ուրախ պատասխանում է.«բժիշկ»: Մեկ տարի անց` 1947 թվականին, արդեն Հայաստանում էին£ Դեռ ուշքի չեկած հոր մահից, տղան կորցնում է նաև մորը և մնում իր ծեր հորաքրոջ խնամքին, ում տատիկ էր անվանում£ Հետագայում զառամյալ ու հիվանդ տատն ինքը պիտի մնար դեռևս պատանի Մանուկի` ապագա բժշկի հույսին: Իսկ հույսի ու լույսի աղբյուրը ամենազոր Տերն էր նրանց երկուսի համար: Այդ լույսին էլ ապավինելով` տղան և° սովորում էր Վ. Տերյանի անվան դպրոցում, և° աշխատում տատի (հորաքրոջ) ու իր սարքած դազգահի մոտ` գործելով սվիտերներ, որոնց վաճառքից գոյացած գումարով գոյատևում էին: Մի օր էլ այդ գումարով շրթհարմոն գնեց (շա¯տ էր ուզում ակորդեոն գնել, բայց գումարը քիչ էր), որը մինչ օրս նրա անբաժան ընկերն է: …Դաս, աշխատանք, նորից դաս, նորից աշխատանք և նպատակ, մանկության երազանք` դառնալ բժիշկ, որն իրագործվեց աշխատասեր ու հաստատակամ պատանու մաքառումների շնորհիվ£ Ընտրեց ակնաբույժի մասնագիտությունը£ Իսկ ճանաչումը երկար սպասեցնել չտվեց£ Հայտնի ակնաբույժի ողջ կյանքն անցել է պայքարի բովով, տառապանքի քառուղիներով. պայքար` ապրելու համար, պայքար` աշխատելու, պայքար` արևի տակ իր տեղն ունենալու, պայքար` չարից պաշտպանվելու ու նաև ճիշտ հասկացվելու համար… Եվ այս ամենի հանրագումարում առավել իմաստնացել է` ամեն ինչում անվերապահորեն ապավինելով Արարչին: 1988թ-ից դառնալով Հայաստանում առաջին սեփական կլինիկայի հիմնադիրը, որի ամեն մի քարը իր ձեռքով է շարել, քրտնաջան աշխատանքով, ակնաբույժ Մանուկյանը աչքի բարդ ու ծանր վիրահատություններ է կատարում (հաճախ` անվճար)` արժանանալով օրհնանքների, երախտագիտական խոսքերի հեղեղի: Իհարկե, միշտ էլ հայտնվում են քար նետողներ, սակայն, ինչպես բժիշկն է ասում. «Հալածանքը խթանում է առաջընթացը»: Այո, «Ծա°նր է Հիպոկրատի գլխարկը», և պարտավորեցնող է Հիպոկրատին տված երդումը, որի նվիրյալն ու հավատավորն է Մանուկ Մանուկյանը` մեր հանրապետության ճանաչված ու լավագույն ակնաբույժներից մեկը: Տարեկան հազարից ավելի վիրահատություններ, գիտական հոդվածներ, նոր մեթոդներ, ընտանիք, կենցաղ… Միշտ գերհագեցած է բժշկի օրը, իսկ գիշերները կյանքի անցած ուղին, հուշերն ու մտորումները, բանաստեղծական գողտրիկ թռիչքներն ի մի բերելու ժամանակն է: Նրա համար թա°նկ է ամեն վայրկյանը, ժամը, օրը, որովհետև անելիքը շատ է, ժամանակը` միշտ քիչ: - «Իմաստուն է նա, ով ապրում է օրվա կյանքով, վայելում անցնող օրը և ժամը` չսպասելով վաղվա օրվան: Վաղը կարող է երբեք չգալ»,- սա յուրօրինակ սկզբունք է բժիշկի համար: Բազմաթիվ առաջարկներ արտերկրից, հրապուրիչ հրավերքներ է ստացել հայտնի ակնաբույժը, սակայն չի գայթակղվել ու գրել է. «Կյանքը երազ է, որ մարդ տեսնում է արթուն, բաց աչքերով: Երջանիկ է նա, ով այդ երազը տեսնում է իր հայրենիքում, ծննդավայրում, հայրենի հողում: Կյանքում ամենամեծ երջանկությունը առանց կարոտախտի ապրելն է»: Երջանկության իր հանգրվանը համարելով ընտանիքը, իր համակրելի կնոջը («մարտական ընկերոջը»)` տիկին Լիզային և երկու զավակներին` Մանուկ Մանուկյանը շարունակում է ապրել ու ստեղծագործել, ապրեցնել, լույս սփռել լույսի կարոտ աչքերին ու հոգիներին: … Ամեն առավոտ Երևանի Կոմիտաս 42 հասցեում գտնվող ակնաբուժական «Լուսածին» կլինիկան` հանձին տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, էկոլոգիայի գծով միջազգային ակադեմիկոս, միկրովիրաբույժ Մանուկ Մանուկյանի, սիրով ընդունում է իր այցելուներին և ճանապարհում է` երազանքից իրականություն դարձած շոշափելի, ակնառու հաջողություններով£ Եվ նրանց հայացքներում արևն ավելի պայծառ է շողում:

Կարինե ԱՎԱԳՅԱՆ