Թիվ 1 դպրոցը` լույսի կանթեղ


Վարդենիս քաղաքի Հ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցը և° հին, և° նոր օրերի պատմություն ունի£ 1927 թ. Բասարգեչար գյուղում` ներկայիս Վարդենիս քաղաքում բացված դպրոցում տարբեր տարիքի տղաներ ու աղջիկներ սովորեցին£ Կային հատուկենտ ուսուցիչներ, որոնք, իրոք, մեծ ուգևորությամբ լծվեցին ուսուցման գործին£ «Դասատու» հասկացությունը Բասարգեչարում նմանվում էր Աստվածամոր, Աստվածատուր մարդու կերպարին£ Եթե դպրոց հաճախողները բարձր առաջադիմությամբ ավարտեին, ստանային հասունության ատեստատ, նշանակվում էին նույն դպրոցի տարրական դասարաններում` որպես ուսուցիչ£ Մանկավարժի գործը այդ տարիներին շատ դժվար ու աննկարագրելի էր, լրատվամիջոցներից այստեղ հասանելի էր միայն ռադիոն, այն էլ ոչ բոլորն ունեին հնարավո րություն ունկնդրելու£ Ուսուցիչն ամեն հնար օգտագործում էր` խարխուլ դպրոցում ուսման բարձր մակարդակ ապահովելու, իսկ աշակետները տանը նույնիսկ դասագրքեր, տետրեր, անգամ թանաք չունեին£ Մի խոսքով` ուսուցիչն էր այն լուսավոր կետը, որից պիտի հուսավառվեր ծնողը` իր երեխայի ապագան ճիշտ կառուցելու£ Կարևորն այն էր, որ բոլոր ծնողներն երանության գիրկն էին ընկել, իրենք իրենց երեխաներից սովորում էին հայոց տառերը£ Հեշտ էր միայն լիկկայան հաճախած ծնողների գործը£ Հետո գրագիտությունը վարդենիսցու համար դարձավ պատվախնդրություն£ Անցան դժվարին և միաժամանակ հրաշք տարիներ£ 1964-1965 ուստարում դպրոցի նորակառույց շենքն իր դռները բացեց աշակերտների առաջ£ Այս կրթօջախում գիտելիքներ ստացան և դաստիարակվեցին բազում ապագա շինարարներ, բանվորներ, մանկավարժներ, գիտության գործիչներ և արհեստավորներ£ Այսօր մենք սիրով ենք հիշում մեր մանկավարժներին` Պրաքսիա Մելքոնյան, Էլվիրա Կիրակոսյան, Լիդա Բելյակովա, Սուրեն, Հրանուշ Հակոբյաններ, Մանյա Շամիրյան, Մաիդա Ավետիսյան, Վարյա Խաչատրյան, Ֆրունզե, Գարսևան Դավթյաններ, Անահիտ Թովմասյան, Լիդա Բարսեղյան, Լիդա Գրիգորյան, Մարգո Բարսեղյան, Անիկ Գրիգորյան, Ալսերինա Սահակյան, Ժակլենա Մարտիրոսյան, Սիլվա Չոբանյան, Գայանե Սարգսյան, Գարսևան Կարապետյան, Տիգրանուհի Գասպարյան, Լիզա Կարապետյան, Անժելա Ասրյան, Ռոզա Հակոբյան, Անահիտ Խլոյան, Փիրուզա Բաղդասարյան, Մելանյա Պետրոսյան, Մարիետա Վարդանյան, Շալվա Ծիկլաուրի, Ալբերտ Հովհաննիսյան, Ալվարդ Գրիգորյան և շատ ուրիշներ£ Մենք չենք կարող խոնարհումով չգնահատել նաև դպրոցի ղեկավարներ Ռաֆիկ Ենգոյանի, Զալիկ, Ջիվան Պետրոսյանների, Ռոմիկ Իսրայելյանի ջանքերը£ Իսկ Արտեմ Մուրադյանը վարդենիսցու համար կմնա որպես Մեծն ուսուցիչ£ Հետագա տարիներին դպրոցն ունեցավ «Շկոլնիկ» աշխատավորական բրիգադն` իր գյուղատնտեսական մեքենաներով` տրակտոր, կոմբայն, տեխնիկական այլ միջոցներ£ Բրիգադը, որը ղեկավարում էր դպրոցի աշխատանքի ուսուցման ուսուցիչ Հրաչիկ Պետրոսյանը, ուսումնական տարվա ավարտից հետո աշխատում էր համայնական դաշտերում, մասնակցում խոտհնձին, հացահատիկի բերքահավաքին£ Մի քանի աշխատողների` Ռուբիկ Պետրոսյանի, Գագիկ Զաքոյանի, Սամվել Մելքոնյանի, Կարեն Գասպարյանի հետ բրիգադում ընդգրկված էին նաև մեր դպրոցի սաները, որոնց կատարած աշխատանքը բարձր գնահատականի էր արժանանում ոչ միայն ժողկրթբաժնի, այլ նաև կառավարության կողմից£ Պատվոգրերից, շնորհակալագրերից բացի աշակերտները նաև հնարավորություն էին ստանում ձմեռային, գարնանային արձակուրդներին շրջագայելու ԽՍՀՄ տարբեր քաղաքներում£ Այո, մեծ առաջընթաց ունեցավ ներկայիս Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցը, որը մի լուսե կանթեղ է` իր բոլոր սաների ու շրջանավարտների համար£ Տնօրենների հերթափոխում ամենաերիտասարդ կադրը Ոսկան Հայկարամի Ոսկանյանն է, որը շուրջ քառորդ դար ղեկավարում է դպրոցը` հավատարիմ մնալով մանկավարժի բարձր կոչմանը և պատվով կատարելով կրթօջախի ղեկավարի իր պարտականությունները£ Թիվ 1 դպրոցի կոլեկտիվը մեծ հարգանք է տածում նրա հանդեպ£ - Դուք հպարտ եղե°ք, մեր լավ տնօրեն, Ձեր ամեն քայլը կշռադատված է, դուք միշտ բարի եք, արդար ու խոհեմ, ձեր ուղին հարթ է, անվերջ լուսավոր, և քառորդ դարը Ձեր ղեկավարման թո°ղ կրկնապատկվի£ Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք այս կրթօջախում£ Լյուբա ԽԼՈՅԱՆ Վարդենիս քաղաքի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն