Լրավճար չկա` մի ծխեք


Մինչ օրս կուբացի թոշակառուներն իրավունք ունեին 4 տուփ ծխախոտ ձեռք բերել արտոնյալ գնով£ Սակայն այս սեպտեմբերից նրանք զրկվում են պետական այդ լրավճարից (տեղեկացրել է BBC News¬ը)£ Այդ լրավճարը հաշվարկված էր մեկ տուփ սիգարետի գնի 75 տոկոսի չափով` մոտավորապես 0,33 դոլար£ Նման զեղչերից կարող էին օգտվել 55 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները£ Դրանց վերացումը կառավարությունը պայմանավորել է պետական միջոցների խնայողությամբ£ Բացի այդ, սա հերթական քայլն է` լրավճարների վերացման ճանապարհին£ Սակայն կառավարության այս որոշման մեջ ոչ մի խոսք չկա քաղաքացիների առողջության պահպանման մասին£ Կուբայի իշխանությունները, որպես այս քայլի հիմնավորում, նշել են, թե սիգարետը առաջին անհրաժեշտության առարկա չէ, իսկ BBC News¬ն էլ հիշեցրել է, որ անցյալ աշնանը այս երկրում վերացվել են և կարտոֆիլի ու ոլոռի համար նախատեսված լրավճարները£