Մոսկվայից էլ են հեռանում


61-ամյա Վալերի Լեոնտևը որոշել է մշտական բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում£ Մայամիում նա շքեղ առանձնատուն ունի հանրահռչակ Մադոննայի և Սիլվեստր Ստալոնեի հարևանությամբ£ Ու ահա վաճառելու է մոսկովյան իր բնակարանները, որոնք գնահատել է 7,6 միլիոն դոլար£ Բայց քանի որ ուզում է շտապ հեռանալ Ռուսաստանից, նա պատրաստ է գնային զեղչեր կատարել (գրել է նՍրտՐպրր-չՈջպՑՈ¬ն)£ Չիստիե պրուդի շրջանում 1912 թ. կառուցված շենքում հիմա նա 200 քառ. մետրանոց եռահարկ բնակարան ունի, որը ձեռք է բերել 900 հազար դոլարով£ Մի առանձնատուն էլ մերձմոսկովյան Վալենտինովկա գյուղում է ունեցել, որը նվիրել է ուրիշին£ Ոչ շատ վաղուց 4 մլն եվրոյով նա Իսպանիայում է տուն գնել` 350 քմ տարածքով, մրգատու այգիով ու լողավազանով. այս անշարժ գույքը Լեոնտևը պատրաստվում է վարձակալության հանձնել£ 280 քառ. մ մակերեսով Մայամիի իր առանձնատունն արտիստը գնել է դեռևս 1990¬ականների սկզբին£ Այն հիմա մոտավորապես 1,7 միլիոն դոլար արժե. զարդարված է ընձառյուծի մորթիներով, որսորդական զինազարդերով£ Բակում կենդանիների համար հարմարավետ հյուրանոց կա, որտեղ Լեոնտևի կինը` Լյուդմիլա Իսակովիչն, իր ապրուստը վաստակում է շներ խուզելով£ Ի դեպ, Մոսկվայից, ինչպես նաև բեմից հեռանալը նա պատճառաբանել է առողջական խնդիրներով£