Մինչև տարեվերջ` անվճար


Ռուսաստանաբնակ բոլոր սովորողների համար սեպտեմբերյան լավագույն նվերներից մեկը, թերևս, երկաթուղիով նրանց երթևեկությունն անվճար դարձնելն էր£ Ընդ որում, ցանկացած ուսումնական հաստատությունում` դպրոց, միջնակարգ, թե բարձրագույն մասնագիտական, առկա (ստացիոնար) ուսում ստացողները մերձքաղաքային գնացքով այսուհետ երթևեկելու են 50 % զեղչով£ Առայժմ` մինչև դեկտեմբերի 31¬ը. տեղեկացրել է ՌԴ երկաթուղու մամլո ծառայությունը£