ՌԻՍԿԻ ԴԻՄԵՑ


 

Չնայած Վանաձորում անընդհատ խոսվում էր քաղաքապետի թեկնածուների առատության մասին, այնուհանդերձ գրեթե ոչ ոք չէր դիմել ընտրատարածքային հանձնաժողով: Ոմանք դա բացատրում են գործող քաղաքապետի գործոնով, ասում, որ եթե Սամվել Դարբինյանն առաջադրվում է, ապա մյուսների համար անիմաստ կլինի պայքարի մեջ մտնելը: Անգամ տեղական լրատվամիջոցներն արդեն իսկ հայտարարություններ են անում «արժանապատվորեն պարտվելու» մասին: Բայց ահա վերջապես հայտնվեց «առաջին ծիծեռնակը»` ի դեմս իրավաբան Կարեն Թումանյանի: Նրա առաջադրումն արդեն իսկ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում հանրապետությունում: Ինչպես նշել ենք, Արթիկում գլխավոր դատախազի հովանավորյալն է համարվում գործող քաղաքապետը, իսկ Վանաձորում էլ առաջադրվում է նրա «սանիկը»: Գուցե իսկապե՞ս ճիշտ են նրանք, ովքեր ասում են, թե Աղվան Գառնիկիչը մտադրվել է 2013-ին, երբ լրանում է իր դատախազական պաշտոնավարման ժամկետը, անակնկալ մատուցի հայ ժողովրդին և առաջադրվի որպես ՀՀ նախագահի թեկնածու: Իսկ այդ ծրագրի իրականացման համար էլ նրան ամուր հենարաններ են պետք: Ի դեպ, Աղվան Գառնիկիչը Վանաձորում շատ լավ շրջապատ ունի, պատգամավոր ընկերներ, ովքեր այս օրերին պարտավորված կլինեն պաշտպանել Կարեն Թումանյանին` բնականաբար, մնալով «ընդհատակում»:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ