Թուրքական «շարժառիթներ»

Ախր շա˜տ փխրուն սիրտ ունեն

Կամ գող` սիրտը դող


 

Պարզվում է, որ Թուրքիո ընդդիմությունը պատրաստ է կանգնել իշխանությունների «թասիբին» և նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահից հաշիվ պահանջել, թե առանց իրենց հարցնելու, նա ի˜նչ իրավունքով է Սպիտակ տան իր աշխատասենյակում ձաղկածող (бита) պահում:

Հուլիսի 30-ին Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Ռեջեփ Թաիբի հետ: Զրույցի պահին Օբաման հայտնվել է ֆոտոխցիկի տեսադաշտում` ձեռքին ձաղկաձող բռնած: Ու այդ լուսանկարը միանգամից տարածվել է համացանցով: Թուրք ընդդիմադիրներն էլ գազազել են, որ թեկուզ` օվկիանոսից անդին, թեկուզ հեռախոսով իրենց վարչապետի հետ նա հանդգնել է խոսել ձողը ձեռքին: Միայն այդ պիտույքով ծեծվածը և դրանով ծեծողը երևի կարող էր այդքան ցավագին ընդունել փաստը: Ու ցավագնացած ընդդիմությունն իր վարչապետից պահանջում է խորհրդարանում բացատրություն տալ, թե ինչ միջոցներ է ձեռնարկելու` կատարվածի առնչությամբ:

Սպիտակ տունը հայտարարել է, որ լուսանկարի հրապարակումը նպատակ ուներ ընդգծել ամերիկացի ու թուրք առաջնորդների սերտ համագործակցությունը: Հումորը չկորցրած որոշ լրատվամիջոցներ այդ աղմուկը սրամտության են վերածել, իսկ դրանցից մեկը Թուրքիային խորհուրդ է տվել համարժեք պատասխան տալ Նահանգներին. երբ կառավարության ղեկավարը նորից զանգահարի ամերիկյան նախագահին` թող ձեռքն առնի չստեր, կաշեգոտի կամ գրտնակ (հաղորդել է Итго.ru-ն):