ՄՐՑԱՊԱՅՔԱՐ ՉԿԱ


Հանրապետության տարբեր մարզերում անցկացվող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վերջերս ավելի հաճախ են սկսել մեկական թեկնածուներ առաջադրվել և, բնականաբար, հաղթել: Առաջիկա կիրակի օրը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում կայանալիք քվեարկության միակ թեկնածուն համայնքի գործող ղեկավարն է, ով Հանրապետական կուսակցությունն է ներկայացնում: Ամսվա վերջին օրը` հուլիսի 31¬ին, Լոռու մարզի երկու գյուղեր են համայնքապետ ընտրելու, բայց թեկնածուներ դեռևս չեն առաջադրվել: Ենթադրվում է, որ այդ գյուղերում նույնպես կկրկնվի Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում վերջերս ձևավորված ավանդույթը, և գործող գյուղապետերը կհաջողացնեն առանց մրցապայքարի և քարոզչության հեշտությամբ վերընտրվել: