ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻՆ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ


Օրերս Լոռու մարզ այցելած գյուղնախարար Սերգո Կարապետյանին պարզապես զարմացրել են Վահագնի գյուղի բնակիչները: Շրջելով գյուղամերձ անտառներում` նախարարը գյուղացիներին ասել է. - Անտառում աճող խոտերը կարող են օգտագործվել անասնապահության համար: Դուք կարող եք հանգիստ քաղել խոտն ու տանել տուն: Ի պատասխան նախարարի այս «հայտնագործության», Վահագնիի գյուղապետն ասել է. - Մինչև ձեր ասելն էլ` ես արդեն համապատասխան կարգադրություն արել եմ: Եվ գյուղացիներն անտառի խոտը որպես անասնակեր են օգտագործում: Նախարարին, ցավոք, չի հաջողվել մի կարևոր միտք ասել ու զարմացնել գյուղացիներին: Փոխարենը` գյուղացիներն են նախարարին ներկայացրել բազմաթիվ պահանջներ և մեղադրել, որ գյուղնախարարությունը չի կանգնում գյուղացու կողքին: