ՕԵԿ-Ի ՆՈՐ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ


Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակտիվանում են նաև «Օրինաց երկրի» պատգամավորները` իրենց ակտիվության մեջ հասնելով անհեթեթությունների: Օրերս հայտնի դարձավ, որ այս կուսակցության պատգամավորներն Ազգային ժողով են ներկայացրել «Վենչուրային հիմնադրամների կամ մեծահասակների կրթության մասին» և «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» նախագծերը: Եթե հաշմանդամներով մտահոգված օեկականները մոռացել են, որ արդեն իսկ գոյություն ունի 1993 թվականին ընդունված օրենք, ապա մեծահասակների կրթության կազմակերպման խնդիրները շոշափելիս` նրանք հաշվի չեն առել, որ Հայաստանն աշխարհի այն երկրներից է, ուր բնակչության գրագիտությունը գնահատվում է 100 տոկոս: Հավանաբար ՕԵԿ պատգամավորները մտահոգվում են իրենց կուսակիցներին աշխատանքով ապահովելու խնդրով: