Իրինա Ալեգրովան տառապում է


Մտերիմներն ու նրա արվեստի երկրպագուները ցնցված են. երգչուհին սկսել է տառապել սաստիկ զայրույթի կամ կատաղության անվերահսկելի նոպաներից: Արդեն մի քանի անգամ բեմահարթակից նա գոռացել է ունկնդիրների վրա` երբ նրանցից որևէ մեկը փորձել է լուսանկարել կամ տեսագրել երգչուհուն: Իսկ իր վերջին համերգներից մեկի ժամանակ նա իր երգերի երկրպագու մի կնոջ ձեռքից խլել է լուսանկարող սարքը և պատին խփելով` ջարդուփշուր է արել, իսկ կնոջը` վիրավորել է ամենավերջին հայհոյանքներով: Հոգեբույժներն արդեն, հեռակա կարգով, ախտորոշել են, նրա պահվածքը: Նրանք գտնում են: որ Ալեգրովայի մոտ դիսմորֆոֆոբիա է զարգանում: Դա ծանր հոգեկան հիվանդություն է, որով տառապողը սարսափում է, երբ իրեն լուսանկարում են: Բժիշկները հավաստում են, որ այդ ախտն անբուժելի է: Ավելին, դրանով հիվանդները շատ հաճախ ինքնասպան են լինում (տեղեկությունը` nefotmat.co.ua¬ի):