Ո՞վ էր թունավորել


Գոյություն ունեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մահվան բազմաթիվ վարկածներ: Դրանցից հիմնականի համաձայն` հենց ինքը` մեծ կոմպոզիտորը, կասկածել է, որ իրեն թունավորել են, և ըստ ժողովրդական խոսք ու զրույցի, մեղավորը եղել է Անտոնիո Սալիերին: Սակայն Մոցարտը կարող էր թունավորել ինքն իրեն` ընդունելով սևներկ (ծարիր), որն այն ժամանակ գործածվում էր տենդի դեմ: Ըստ համաճարակաբանական նոր հետազոտությունների` այն կարող էր առաջացնել ստրեպտոկոկի վարակ, որը 1791-ին տարածված էր Պրահայում, որտեղ էլ վախճանվել էր կոմպոզիտորը: ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի SUNARC հետազոտական կենտրոնի աշխատակից Ուիլյամ Գրանտը և ավստրիացի էնդոկրինոլոգ Շտեֆան Պիլցը Medical Problems of Performing Artists հանդեսում հրապարակված հոդվածում կարծիք են հայտնել, որ 35 տարեկանում մահն առաջին հերթին պայմանավորված էր ողջ կյանքի ընթացքում Մոցարտի ընդհանուր հիվանդոտությամբ, ինչի հիմնական պատճառը վիտամին D-ի անբավարարության էր: Մոցարտը մեծացել էր Զալցբուրգում, որտեղ հյուսիսային կլիմայի պատճառով վիտամին D արտադրվում է տարվա մեջ վեց ամիս: Բացի այդ, Մոցարտը վաղ հասակից ինտենսիվ պարապմունքներ է անցկացրել փակ տարածքում` դուրս չգալով արևի տակ: Արդյունքում` ողջ կյանքում նա տառապել է տենդից ու մրսածություններից (գրել է compulenta.ru-ն): Ըստ փորձագետների` կյանքը շարունակելու համար Մոցարտը պետք է ապրիլից սեպտեմբեր ամեն օր գոնե 10-20 րոպե անցկացներ բաց երկնքի տակ` ընդունելով արևային լոգանք: