ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼՈՎ ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ


Ծանոթ ճանապարհը հերթական անգամ դեպի Աբովյան է տանում: Ու հերթական անգամ մայրաքաղաքի կեղտ ու փոշուց հոգնած հայացքդ շոյում է իր արտաքին տեսքով ու մաքրությամբ առանձնահատուկ այս քաղաքը£ Չես դադարում զարմանալ. այդ ինչպե՞ս է լինում, որ աբովյանցին միշտ կարողանում է անսխալ ընտրել իրենց քաղաքը սիրող քաղաքապետ£ Արդեն յոթ ամիս է` Աբովյանի հոգածությունը ստանձնել է Կարո Գուլոյանը, ով մեծագույն խնամքով ու սրտացավությամբ ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը£ Քաղաքապետարանի միջանցքները հիմա յուրօրինակ պատկերասրահ են հիշեցնում£ Աբովյանի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներն են, որոնց ցուցադրմամբ այցելուներին հնարավորություն է տրվում առնչվել գեղագիտությանը, իսկ հեղինակներին` ճանաչվել համաքաղաքացիների շրջանում£ Միանգամից հասկանում ես, որ այստեղ անտարբեր չեն նաև մշակույթի հանդեպ£ Նախնական այս ընկալումներն հաստատվում են գործնականում. պարզվում է` մարզային փառատոնում Աբովյանի գեղարվեստի ու երաժշտական դպրոցները առաջին տեղերն են գրավել: Իսկ հաճախակի կազմակերպվող ցուցահանդեսներն ու քաղաքապետարանում մշտապես փոփոխվող ցուցադրությունները լավագույնս փաստում են ազգաբնակչության գեղագիտական ճաշակի զարգացման կարևորումը` քաղաքապետի կողմից£ Կարապետ Մուրադի ԳՈՒԼՈՅԱՆ Ծնվել է 1979 թ.` Աբովյանի շրջանում£ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը£ 2002 թ. աշխատանքի է նշանակվել ՀՀ դատախազության համակարգում որպես ստաժոր, ապա նաև որպես դատախազության քննիչ£ Ավարտել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան£ 2007 թ. նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ£ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է£ 2008 թ. նոյեմբերին ընտրվել է Աբովյանի քաղաքապետ£ Ամուսնացած է, ունի մեկ զավակ£ Մշակույթի, երիտասարդության, բնապահպանության, սպորտի և առողջապահության բաժնի պետ Կարինե Կիրակոսյանի հավաստմամբ` քաղաքն ապրում է հագեցած մշակութային ու մարզական առօրյայով£ Ասվածի հավաստիքն են նաև հայոց մեծերի հոբելյաններին նվիրված միջոցառումները, որոնք պարբերաբար հիշեցնում են աբովյանցիներին` հայի լինելիության ոգեղեն խորհուրդը£ Հոգևոր կրթական դաստիարակությունը ևս կրթօջախներում հայեցի կրթության անհրաժեշտ նախադրյալներից է, ինչը գնահատվում է ըստ արժանվույն և գործնական կիրառություն ստանում£ Արդյունքը թերևս այն է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվոգրերով պարգևատրված 20 մանկապարտեզներից երկուսն «աբովյանցի» են£ Հոգևոր, մշակութային, մարզական հետաքրքրություններն աբովյանցին բավարարում է նաև համաքաղաքային տարբեր միջոցառում ներով£ Իսկ փոքրիկ թատերասերների համար տիկնիկային թատրոնն ամեն շաբաթ բեմադրություններ է ներկայացնում£ Հիրավի, ոչ միայն իր քաղաքով հպարտանալու, այլև իր ընտրությամբ գոհանալու իրավունք ունի աբովյանցին: Նա կարողանում է ճիշտ ընտրել իր ղեկավարին, ընտրել նրան, ով կարդարացնի իր հույսերն ու սպասելիքները£ Այդպես նաև ներկայիս քաղաքապետ Կարո ԳՈՒԼՈՅԱՆՆ է իր սրտացավ հոգածությամբ շենացնում քաղաքը` բազմապատ կելով բարի ավանդույթները£ Երիտասարդ քաղաքապետը հաջողությունների գրավականը համարում է հետևողական ու կազմակերպված աշխատանքը և վստահեցնում, որ տեղական ինքնակառավա րումը ոչ միայն հնարավորություններ է ընձեռում, այլ ուղղակի պարտավորեցնում է գործնականորեն մտահոգվել քաղաքի զարգացման հեռանկարներով£ Իրատեսորեն արձանագրելով իրավիճակը, ոչ թե բավարարվել ձեռք բերածով և սահմանափակվել պետության կողմից հատկացվող միջոցներով, այլ համախմբելով բոլոր ռեսուրսները, դրանք նպատակաուղղել ի նպաստ քաղաքի և նրա բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը£ Իսկ հետևողական աշխատանքի արդյունքում բազմաթիվ ծրագրեր են կենսակոչվել£ Կաթսայատներ են կառուցվել` 9 մանկապարտեզների, գեղարվեստի դպրոցի և համայնքային գրադարանի համար£ Հիմնանորոգվել են 3 նախակրթարան, իսկ 4¬րդի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են£ Երաժշտական և մարզական դպրոցները նույնպես բարեկարգվում են£ Կառուցվել է Շախմատի տան միջազգային մրցաշարերի դահլիճը£ Վերանորոգվել են քաղաքի բոլոր հիմնավոր փողոցները, իսկ կենտրոնական պողոտան ամբողջովին ասֆալտապատվել է£ Ասֆալտապատվել են ներթաղային, բակային և շենքերին հարող տարածքները, իսկ քաղաքապետարանի միջոցներով` նաև մարզային ենթակայության քաղաքային հիվանդանոցի և ծննդատան բակը, քաղաքով անցնող միջհամայնքային ճանապարհները£ Կառուցվել և վերակառուցվել են մշակույթի կենտրոնի հարևանությամբ գտնվող 3 խաղահրապարակներ£ Ավարտվել են կենտրոնական ու բանուկ փողոցների գիշերային լուսավորության վերականգնման և նոր լուսասյուների ավելացման աշխատանքները, կահավորվել է 3 խաչմերուկների լույսացուցային համակարգը£ Քաղաքի բոլոր փողոցներում կատարվում են անվտանգության նշագծումներ£ Վերաշինվել է կոմունալ ձեռնարկությունը, ձեռք է բերվել 5 աղբատար ավտոմեքենա, գրեյդեր և այլ մեքենասարքավորումներ£ Բարձրահարկ շենքերի 290 վերելակներից վերականգնվել և գործում է 286¬ը: Վերանորոգվել են բազմահարկ շենքերի տանիքներ, փոխվել են ջրագծեր£ Նախատեսվում է վերակառուցել Սիրահարների այգին, ինչպես նաև կառուցել շատրվաններ և նորոգել ոռոգման ցանցը£ Այս աշխատանքներն ընթացքի մեջ են£ Հարկ է նշել, որ քաղաքի ղեկավարը պատրաստակամությամբ փորձում է լուծել նաև բնակիչների կենցաղային հոգսերը£ Երիտասարդ քաղաքապետն անշահախնդիր այս մղումով գործուն աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով, զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքներին, միայնակ կենսաթոշակառուներին և ընդհանրապես սոցիալապես խոցելի խավին£ Այդ մասին վկայում են այն բոլոր աբովյանցիները, ովքեր թեկուզ մեկ անգամ առնչվել են քաղաքապետ Կարո Գուլոյանի հետ£ Տարիներ ի վեր աբովյանցին մեծապես կարևորում է գործարար ու բարերար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անուրանալի ներդրումը քաղաքի շենացման գործում. Սուրբ Հովհաննես եկեղեցու, մարզադպրոցի, շախմատի դպրոցի կառուցում, աբովյանցի ուսանողների հանդեպ առանձնակի հոգածություն£ Նրա երախտիքն է նաև այն, որ ողջ աշխարհը պատուհասած համաշխարհային ճգնաժամից իրենք չտուԺեցին. այստեղ, ինչպես խոստացել էր Գ. Ծառուկյանը, ոչ մի աշխատատեղ չկրճատվեց£ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ շարունակվում է 42 մետր բարձրություն ունեցող եկեղեցու շինարարությունը, ավարտուն տեսք է ստացել քաղաքի մարզահամալիր դպրոցը, քաղաքային մարզադաշտը£ Ի դեպ, շուտով կառուցվելու է քաղաքի մուտքը խորհրդանշող կոթող£ Ամեն այցը Աբովյան վերաիմաստավորում է այն ճշմարտությունը, որ անլուծելի խնդիրներ չեն լինում` եթե դրանք տնօրինողը տանտիրոջ նախանձնախնդրությամբ է լցված և պատրաստակամ է` ամենայն ջանադրությամբ շենացնել իր օջախը£ Վերադարձի ճանապարհին մտովի փորձում ենք պատկերացնել քաղաքի մուտքն «ազդարարող» հուշակոթողը, որն, անշուշտ, նույնքան ինքնատիպ է լինելու, որքան այստեղ ձեռնարկվող ժողովրդաշահ ամեն գործ£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ