Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին: Ս. Օհանյանը շնորհավորեց դեսպանին Իրանում կայացած նախագահական ընտրություններում պարոն Մահմուդ Ահմադինեժադի վերրընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն և կթևակոխեն զարգացման որակական նոր փուլ: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստա տեցին Հայաստանի և Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և երկկողմ համագործակցության խնդիրներում, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգութ յանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Պարոն Սայեդ Ալի Սաղայիանը ՀՀ պաշտպանության նախարարին փոխանցեց Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարի` Իրան այցելելու հրավերը: