Ճիշտ 1 շաբաթ հետո
Հուլիսի 15-ից իր երթևեկը կսկսի Երևան-Բաթումի ուղերթով գնացքը: Իհարկե, նախնական ծրագրով այդ երթուղին պետք է գործեր հուլիսի 1-ից, սակայն` լավ է ուշ, քան` երբեք: Մանավանդ, որ այդ ուշացումն ընդամենը օրերի խնդիր է: «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Խակովի հավաստմամբ` երթուղու բացման ձգձգման պատճառը Հարավ-Կովկասյան և վրացական երկաթուղիների միջև առկա որոշ խնդիրներն էին: Երթուղու տևողությունը կրճատվելու է 1 ժամով: Ժամը 22.00-ին դուրս գալով Երևանից` ժամը 16-ին գնացքը կհասնի Բաթումի: Ի դեպ, նորագույն տեխնիկայի ներդրման և գնացքների երթևեկի անվտանգության ապահովման շնորհիվ 1 ժամ 20 րոպեով կրճատվել է նաև Երևան-Թբիլիսի ճանապարհին ծախսվող ժամանակը: Այսուհետ Թբիլիսի մեկնող գնացքը Երևանից ճանապարհ կընկնի ժամը 20.20-ին: