Միացյալ Նահանգների նախագահը փորձել է հիմնավորել Պուտինի մասին իր կարծիքը.


- Ես կարծում եմ` Պուտինը մեկ ոտքով կանգնած է երկրների հետ երկխոսություն վարելու հին ճանապարհին, մյուսով` նոր: Այն չափով, որքանով մենք նրան ու ռուս ժողովրդին կկարողանանք պարզորոշ ներկայացնել, որ ԱՄՆ-ը հակամարտություն չի որոնում, այլ ցանկանում է համագործակցել միջուկային սպառազինության, ահաբեկչության դեմ պայքարում և էներգետիկ հարցերում. այս գործընթացի արդյունքում մենք կունենանք ավելի կայուն համագործակցություն: Փաստորեն ճիշտ էին այն վերլուծաբանները, որ ամերիկյան առաջնորդը լրջորեն հաշվի է նստում Պուտինի վերաբերմունքի հետ: Ինչ վերաբերում է նրա ռուս պաշտոնակցին, ապա նա ձեռնպահ է մնացել անձնական գնահատականներից` հայտարարելով, որ անձնական հարաբերությունները նույնպես չի կարելի չգնահատել: - Հուսով եմ, որ նախագահ Օբամայի այցը նրան, նրա մերձավորներին ու նրա թիմին հնարավորություն կտա լավ ճանաչել Ռուսաստանը: Զգալ մեր իրական շահագրգռությունը` երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու: Այո, անթաքույց է 2 նախագահների փոխադարձ անձնական համակրանքը: Աննկատ չէ նաև երկուսին էլ համակած ինչ-որ անանուն մտահոգություն: Արդյո՞ք Պուտինի խանդը չշարժելն է դա… Բոլոր դեպքերում` երկուսն էլ կարծես ընդունում են, որ ժողովրդի վերաբերմունքը մեծապես պայմանավորված է Պուտինի տրամադրվածությամբ: Ավելին, այսպես կոչված «ներռուսաստանյան օգտագործման համար` ԼՁԸՀ-ՁԸհհ-ին ու ՀՁՀ-ին տված հարցազրույցում Օբաման գովաբանել է ՌԴ վարչապետին, թե` - Ակնհայտ է, որ նա ռուս ժողովրդի շատ հզոր առաջնորդն է: Ի՞նչ է ստացվում. անձամբ ծրագրելով հանդիպել ՌԴ թե° նախագահի, թե° վարչապետի հետ, ամերիկյան ղեկավարը կարծես ընդգծում է, որ հավասարաչափ կարևորում է երկուսին էլ: Ու հանկարծ, հանդիպումից առաջ «նախատում» է Պուտինին: Մարտավարական սխա՞լ է սա, լեզվի անզգույշ սայթաքո՞ւմ, ինչը կարող է ավելի խորացնել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև եղած անվստահության անդունդը: Հազիվ թե: Պարզապես Նահանգների նախագահը փորձում է սեպ խրել Մեդվեդև-Պուտին տանդեմի հարաբերություն ներում: Ռուսաստանում սա պետք է գնահատվի որպես միջամտություն ներքին քաղաքականությանը: Ակամա տրամադրվածություն ծնող այսպիսի տրամադրություններն արդյո՞ք անհետևանք կմնան: Այս պարագայում` արդյոք դրանք չեն ազդի «սառը պատերազմը» բարեկամությամբ փոխարինելու հենց ամերիկյան ծրագրերի վրա…