Հոգեգեշների համաճարակ


Հոգեգեշը առասպելներում ապրող վամպիրն է, իսկ փոխաբերական իմաստով` արնախում մարդ: Նոր Զելանդիայում ամենաուղիղ իմաստով մարդկանց կծոտելու համաճարակ է սկսվում:

Նեյպիր քաղաքի ոստիկանությունը հետաքննում է հանելուկային հարձակումների ալիքը` կապված մարդկանց կծելու հետ: Իրավապահներն ասում են, որ քաղաքում տեղի են ունեցել «փոքր-ինչ տարօրինակ» հարձակումներ` տեղական բնակչության վրա (գրել է TGH-ը` հղում կատարելով Metro-ի հրապարակմանը):

Մասնավորապես տեղեկացվում է մի կնոջ մասին, ով մի տղամարդու այնքան ուժեղ է կծել, որ վնասել է նույնիսկ նրա զարկերակը: Դրանից հետո կինը նետվել է նաև սուպերմարկետի ավտոկայանի կողքով անցնող անցորդի վրա ու փորձել է կծել նրա ականջը: Ոստիկանները հենց այդ պահին ձերբակալել են նրան:

Նույն օրը ոստիկանությունում ահազանգ է հնչել պանդոկից, որտեղ մի կին միջամտել է տղամարդկանց ծեծկռտուքին և կծոտել կռվի մասնակիցներին: Կծվածներից մեկն այնքան արյուն է կորցրել, որ ծանր վիճակում հոսպիտալացվել է:

Նման միջադեպերը հետագայում էլ կրկնվել են: Ականատեսներն ասել են, որ այդ «վամպիրները» տեղացիներ չեն, որովհետև նրանց նախկինում ոչ մե

կը չի տեսել: