ՀՈՒՄՈՐ
***Թեթևաբարո կնոջ ինքնավստահությունը.
- Տվե´ք ինձ ամենաբարոյական տղամարդուն և կես ժամ ժամանակ, ու ես կապացուցեմ, որ բնության մեջ այդպիսիք չկա´ն:
***Կինը 3 տարիք ունի.
1. Նյարդայնացնում է հորը:
2. Խաղում է ամուսնու նյարդերի հետ:
3. Գազազեցնում է փեսային:
***Աղջիկը խոստացել էր երեկոյան ժամը 6-ից հետո ոչինչ չուտել: Ու որպեսզի խոստումը չդրժի, սկսեց ճաշերը խմել:
***Բոլոր մայրերը հույս ունեն, որ դուստրերն իրենցից երջանիկ կլինեն: Բայց ոչ մի մայր չի հավատում, որ որդին իր հորից ավելի հաջող ընտրություն կկատարի: