Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ


 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսել է իրենց պաշտոններին վերադարձնել բոլոր նրանց, ովքեր հեռացել էին ԱԺ-ից: Իսկ հիմա արդեն քննարկվում է աշխատակազմի ղեկավարի թեկնածության հարցը, որովհետև, ըստ իրազեկ աղբյուրների, նոր նշանակում է լինելու այս պաշտոնում: Դեռևս շարունակում է պաշտոնավարել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը, սակայն ոմանք պնդում են, որ դա շատ կարճ կտևի: ԱԺ աշխատակազմի ղեկավարի պոտենցիալ թեկնածուներ են համարվում տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը և Հայաստանի նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Մանուկ Վարդանյանի համար արդեն բարեխոսում են, իսկ Հովսեփյանին էլ անձամբ Հովիկ Աբրահամյանն է կամենում:

Թե ո՞ւմ բաժին կհասնի մեր երկրի ամենահետաքրքիր պաշտոններից մեկը` կիմանանք առաջիկայում, իսկ մինչ այդ Հովիկ Աբրահամյանն արդեն սկսել է ԱԺ-ում բարեփոխումներ իրականացնել: Նաև կահույք գնել խորհրդարան նոր եկած պատգամավորների համար, քանի որ այս անգամ մանդատ չստացած նախկին պատգամավորների սենյակներից անհետացել է կահույքը: Ասում են, թե հնաբնակ պատգամավորները դրանցով թարմացրել են իրենց կարասիները…