ՄԻ ՊՈՐՏՖԵԼ ԷԼ ԿՈՐՑՐԵՑԻՆ


 

Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը հույս ուներ, որ կառավարությունում չորս պորտֆել է ունենալու, սակայն Մանուկ Վարդանյանի հեռանալուց հետո պարզվում է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն այլևս ՕԵԿ-ին չի տրվելու: Փոխարենը, ինչպես գիտենք, կուսակցությանը բաժին է հասնելու Քաղաքաշինության նախարարությունը: ՕԵԿ-ը գործադիրում մի քանի փոխնախարարի պաշտոն էլ կստանա: Այդ պատճառով էլ այս օրերին կուսակցության մուտքի մոտ երեկոյան ժամերին շարվում են կուսակցության անդամների բազմաթիվ շքեղաշուք ու թանկարժեք մեքենաները, ելումուտ են անում կոստյումներով ու փողկապներով ուռած-փքված մարդիկ: Տեսնելով այս մարդկանց, կուսակցության գրասենյակի շատ աշխատողներ պարզապես զարմացած են, քանի որ նախկինում սրանք այստեղ ելումուտ չեն արել: Հետաքրքիր է, եթե հենց այնպես դիմենք Արթուր Բաղդասարյանին և խնդրենք որևէ փոխմարզպետի կամ փոխնախարարի պաշտոն` դա ինչքա՞ն կարժե-նա և ի՞նչ, է պետք դրա համար: