Կենսաթոշակային տարիքը` 60


 

Ֆրանսիայի նախագահը ձեռնարկել է իր նախընտրական ծրագրի իրագործումը:

Երկրի խորհրդարանն արդեն հավանություն է տվել և շուտով փոփոխություն կկատարվի կենսաթոշակային օրենքում: 41 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ֆրանսիացիները առաջիկա նոյեմբերից հնարավորություն կունենան կենսաթոշակի անցնել 60 տարեկանում:

Հաշվարկվել է, որ ֆրանսիացի պատգամավորների այս նախաձեռնության իրականացումը տարեկան կպահանջի շուրջ 1,1 միլիարդ եվրո, իսկ 2017 թվականից հետո այդ գումարը գրեթե կկրկնապատկվի` մինչև 3 միլիարդ:

Կենսաթոշակային օրենսդրության փոփոխությունն, ի դեպ, Ֆրանսուա Օլանդի նախընտրական ծրագրի հիմնական կետերից մեկն է (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»):