«Ընդամենը»` 63 տարեկանում


 

73-ամյա Տամե Վատանաբեն նվաճել է Էվերեստի գագաթը ևս 4 ալպինիստների ուղեկցությամբ: Սովորաբար մայիսին Հիմալայներում ամենաբարենպաստ եղանակն է` աշխարհի ամենամեծ բարձունքը հաղթահարելու համար, և Տամեն որոշել է ժամանակ չկորցնել: Արդեն շուրջ 10 տարի նա Էվերեստի ամենատարեց կին նվաճող տիտղոսակիրն է: Առաջին անգամ հաղթահարել է բարձունքը, երբ «ընդամենը» 63 տարեկան էր: Տատիկը երազում է մի քանի տարի անց բացարձակ ռեկորդ սահմանել և դառնալ ամենատարեց ռեկորդակիրը ոչ միայն կանանց, նաև տղամարդկանց շրջանում: Իսկ այսօրվա դրությամբ այդ պատիվը նրա հետ կիսում է նեպալցի Մին Բահադուր Շերխանը, ով նվաճել է աշխարհի ամենաբարձր գագաթը 76 տարեկան հասակում::