94-ամյա փեսացուն


 

Պարզվում է` ամուսնանալու ցանկությունը կարող է չմարել անգամ 94 տարեկանում: Օրերս շուրջ մեկդարյա ճանապարհ անցած ավստրիացի միլիարդատեր, BillΖ խանութների ցանցի հիմնադիր Կարլ Վլաշեկը որոշել է ամուսնանալ: Իսկ նրա սիրեցյալը «համեստություն անելով»` ամեն կերպ թաքցնում է տարիքը: Վլաշեկի 5-րդ հարսանիքը կկայանա մոտ օրերս: Թեպետ միլիարդատերը 4 զավակ ունի նախորդ ամուսնություններից, սակայն այնքան է անկեղծացել, որ նույնիսկ հայտնել է նոր երեխաներ ունենալու ցանկության մասին, հարսնացուն, սակայն հիասթափեցրել է նրան` հիշեցնելով որ ինքն այնքան էլ երիտասարդ չէ: Երջանիկ զույգը հանդիպել է միջոցառումներից մեկի ժամանակ, զրույցներից պարզ է դարձել, որ նրանց կողակիցները զարմանալիորեն նույն օրն են մահացել: Forbes-ի տվյալներով` Կարլ Վլաշեկը ամենաունևոր ավստրացիների եռյակում է, նրա կարողությունը 4.4 միլիարդ եվրո է կազմում: