«Անդեմ» մարդը վերագտավ իրեն


 

ԱՄՆ-ում դեմքի ամբողջական փոխպատվաստման առաջին ու հաջողված փորձից մեկ տարի անց անդեմ մարդը` Դալլաս Վինոսը, վերջապես կարողացել է համբուրել դստերը: Նա զրկվել էր դեմքից ուժգին հոսանքահարման արդյունքում. երբ բեռնամբարձիչի աստիճանին կանգնած եկեղեցու ճակատային հատվածը գունավորելիս անզգուշաբար վնասել էր հոսանքագիծը: Չափազանց ծանր այրվածքների պատճառով բժիշկները հարկադրված հեռացրել էին նրա դեմքի բոլոր հյուսվածքներն ու մկանները: Չնայած սկզբնական շրջանում մասնագետները հրաժարվել են վիրահատությունից` բացասական հետևանքներ կանխատեսելով, սակայն փոխվել է ախտորոշումը: Իսկ վիրահատության արդյունքներն աննախադեպ են: Այժմ Վինոսը կարող է նույնիսկ ինքնուրույն սնվել: Իրեն վերագտած մարդու համար գերագույն հաճույք է սրճարանում մի գավաթ սուրճ վայելելն ու մարդկանց հետ շփվելը: