ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ


Թեև դանդաղ, բայց Թուրքիային հայկական էլեկտրաէներգիա մատակարարելու ծրագիրն իրականանում է: Գերմանական բանկերից մեկը շուրջ 15 միլիոն եվրո է տրամադրել «Հայաստանի բաշխիչ էլցանցեր» ընկերությանը` Գյումրի¬Կարս էլեկտրագծերը կապիտալ նորոգման ենթարկելու համար: Որքան էլ թուրքական կողմը ոգևորված լինի այս ծրագրով, իսկ ֆինանսավորումը նրա բարեկամ Գերմանիան իրականացնի, այսուհանդերձ, գումարը ոչ միայն անտոկոս պարտքով չի տրվել, այլ նաև որպես վարկ է ձևակերպվել: Թե որքան է կազմելու վաճառված հոսանքի ծավալը, որպեսզի հնարավոր լինի նաև պարտքն ու տոկոսները մարել, առայժմ անհայտ է: Այնուամենայնիվ, մեծամասամբ թուրքական կողմի շահախնդրությամբ իրականցնող այս գործարքից շահելու են նաև վրացիները, քանի որ որոշվել է ավելցուկի դեպքում էլեկտրաէներգիա մատակարարել նաև Գյումրի-Կարս հատվածին համեմատաբար մոտ գտնվող վրացական շրջաններին: