ՃՆՇՈՒՄ ԵՆ ՆՈՐՈՎԻ


Փողոցային առևտրով զբաղվողների դեմ պայքարելու նոր ձև է գտնվել: Ծաղկավաճառներն են հիմա էլ սկսել բողոքել, թե համապատասխան կառույցի ներկայացու ցիչներն իրենցից 1000 դոլար են պահանջում առևտուր անելու հնարավորությունը վերականգնելու համար: Ստացվում է, որ խնդիրը ոչ թե քաղաքը պատշաճ տեսքի բերելն է, այլ անպատկերացնելիորեն բարձր վարձավճարներ «նորամուծելը»: Արժե նաև ընդգծել, որ խոսքը ոչ թե ծաղկի կրպակների, այլ հենց փողոցում շուրջօրյա ռեժիմով և անհամեմատ ավելի ցածր եկամուտ ստացող առևտրականների մասին է: Նրանք հավաստիացնում են, որ 1000 դոլարն իրենց երկու-երեք ամսվա շրջանառությունն է կազմում, և առաջարկվող վարձավճարը միմիայն բողոքի միջոցառումները ճնշելուն է միտված: