ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԵ՞Լ Է


Մեր տեղեկություններով, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք բոլոր բարձր պաշտոնները զբաղեցրած, իսկ Վազգեն Սարգսյանի կառավարությունում նախարարի պարտականություններ կատարած Խոսրով Հարությունյանը չափազանց վիրավորվել է, որ իրեն չեն ընդգրկել ընդդիմության հետ երկխոսություն պատրաստող իշխանական պատվիրակության կազմում: Նա համոզված էր, որ ինքն այսօր այն միակ գործիչն է, ով ընդունելի է թե´ իշխանության, թե´ ընդդիմության համար, սակայն, պարզվում է` իշխանություններն այդ կարծիքին չեն: Այդ կարծիքին չեն նաև ընդդիմադիրները, ովքեր շատ ավելի գերադասում են երկխոսություններ վարել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի, քան` քրիստոնյա-ժողովրդավար Խոսրով Հարությունյանի հետ: