Հա՞ որ....


Քրեակատարողական հիմնարկները գերբնակեցված են, և նույնիսկ համաներումը չի օգնել դրանց փոքր¬ինչ բեռնաթափմանը: Ավելի քան հինգ հազար դատապարտյալ ոչ միայն առանց այն էլ նեղ թվացող խցերում է պատիժը կրում, այլ մեծամասամբ խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններում է հայտնվել: Ըստ տեղեկությունների` դիցուք 8 հոգու համար նախատեսված խցում երբեմն մինչև 20 մարդ է բնակվում, ինչն էլ վերջիններիս հերթով քնելու ռեժիմն է պարտադրում: Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները մասնավոր զրույցներում հավաստիացնում են, թե դատապարտյալների միջև բռնկվող կենցաղային վեճերը (որոնք հաճախակիացել են) մեծամասամբ հենց անհամապատասխան պայմաններից են առաջանում: Չի բացառվում, որ նաև լարված բարոյահոգեբանական մթնոլորտն է նպաստում կալանավայրերում ինքնասպանությունների թվի նկատելի աճին: Իրավապաշտպանների փաստմամբ` միայն մեկ տարվա ընթացքում կյանքից ինքնակամ զրկված դատապարտյալների թիվը շուրջ հինգ անգամ աճել է: Ասում են, թե դեռ ամիսներ առաջ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանն է հետաքրքվել խնդրով և համոզվել, որ բողոքներն արդարացի են: Այսուհանդերձ, պատժավայրերում պայմանների բարելավման ծրագիրն իրականացվելու է առաջիկա 10 տարիների ընթացքում: Ասում են` մաքրակենցաղ դատապարտյալները հուսահատ են, որ չեն հասցնի սանիտարահիգիենիկ բարվոք պայմաններից օգտվել: Ցմահները կշահեն