Եթե չեն համաձայնում, «բռնաբարելն» անօգուտ է


Երբ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները պարբերաբար կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` իրենց հասարակություններին տրամադրել հանդուրժողականության, երևի թե առաջնորդվում են հին անեկդոտային ասացվածքով. «չհամոզվողներ չկան, կան վատ համոզողներ»: Իրականում երկու ազգերի միջև վաղուց առաջացած չինական պարիսպը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, անհնար է քանդել: Իսկ սեփական ժողովրդի «բռնաբարության» յուրաքանչյուր փորձից հակառակ էֆեկտը կստացվի: Ժողովրդի կողմից «կբռնաբարվեն» տվյալ երկրների իշխանությունները: