Անողորմ սննդակարգի հետևանքները


Լարիսա Դոլինայի օրգանիզմը միշտ գիրանալու հակում է ունեցել: Ամուսնանալով իրենից 13 տարի ջահել Իլյա Սպիցինի հետ, երգչուհին սկսել է սևեռուն կերպով հետևել իր արտաքին տեսքին և անցել է խիստ դիետայի: Նա իրեն թույլ է տվել միայն կեֆիր օգտագործել, երբեմն էլ` մի քանի շերտ խորոված կարտոֆիլ: Արագ նիհարելով, Դոլինան շարունակել է տանջել մարմինը` զգուշացնում են, որ սննդի աղքատիկ օրաբաժինն աղետալի հետևանքներ կարող է ունենալ: Հնարավոր են մաշկային խնդիրներ, մազաթափություն, նյարդային համակարգի հյուծում, խրոնիկ հիվանդությունների սրացում: Երգչուհին, սակայն, շարունակում է հրաժարվել սննդից: Արդյունքում նա հիստերիկ է դարձել և տարօրինակ բռնկումներով հիասթափեցնում է շրջապատին: Համերգների կազմակերպիչները վտանգավոր են համարում Դոլինայի հետ աշխատելը: Վերջերս, օրինակ, Իրկուտսկում հյուրախաղերի ժամանակ ինչ¬որ անհեթեթ պատճառով նա այնպիսի հիսթերիայի մեջ է ընկել, որ ստիպված են եղել երեք անգամ անհետաձգելի օգնություն հրավիրել (գրել է ՁՈռվօ ջՉպջՊ պարբերականը):