Թմրավաճառների դարդից


Շուրջ երկու հազար մեքսիկացիներ ստիպված լքել են իրենց տները` փրկվելու հանցավոր խմբավորումներից: Այս մասին անցյալ շաբաթավերջին հաղորդել է AFP¬ն: Միչոական նահանգում ակտիվացել են «Լա Ֆամիլիա» («Ընտանիք») նարկոմիավորման մասնակիցները: Հաղորդագրություն է տարածվել բազմաթիվ փոխհրաձգութ յունների և մի քանի պայթյունների վերաբերյալ: Սակայն չի մանրամասնվել` բախումներն իրար հետ մրցակցող հանցավոր խմբավորումների՞ միջև են, թե՞ միավորման ներսում գտնվողների: Հակամարտությանը միջամտել է ոստիկանությունը, բայց տեղական իրավապահ մարմինների ուժերը բավարար չեն եղել` կարգուկանոն հաստատելու: Նրանց օգնության են հասել ոստիկանության, բանակի և ծովային հետևազորի դաշնային ստորաբաժանումները: Փախած խաղաղ բնակչության համար Բուենավիստա քաղաքում ժամանակավոր ճամբարներ են հիմնվել: Իշխանությունների տրամադրած տվյալներով` այդ ճամբարներում 1870 մարդ է ապաստանել: Վերջին ամիսների ընթացքում սա արդեն 2¬րդ դեպքն է, երբ հանցավոր խմբավորումների հակամարտությունների պատճառով բնակչութ յունը ստիպված է լինում ապաստան որոնել: 2010 թ. նոյեմբերին տեղի ունեցած խոշորամասշտաբ հրաձգության արդյունքում շուրջ 400 մարդ փախել էին հյուսիսարևելյան Սյուդադ¬Միետ քաղաքից: