90 զավակ և 18¬րդ հարսանիք


Արաբական Միացյալ Էմիրաթների ամենաշատ զավակատեր, 63-ամյա Դահադ Մուհամեդ Ալ Բալուշին նպատակադրվել է առնվազն 100 երեխայի հայր դառնալ: Իր օրինական 17 կանանցից հիմա նա ունի 60 տղա և 30 դուստր: Նաև 50 թոռների պապիկ Ալ Բալուշին 1-2 շաբաթից իր 18¬րդ հարսանիքի փեսան կդառնա: Նրա կանանցից 2¬ը գալիք ամիս նորից կծննդաբերեն: Իր նախկին ու ներկա բոլոր կանանց Դահադ Մուհամեդն ապահովել է տնով, մեքենայով և աղախնով: Բազմազավակ ու բազմակին այս տղամարդն առաջին անգամ ամուսնացել է 19 տարեկան հասակում և մինչ օրս ափսոսում է միայն, որ շարիաթի օրենքներն արգելում են միաժամանակ 4¬ից ավելի կին ունենալ (տեղեկացրել է շվՑՈՐվօռ ՍՐՈռ կայքը): Այլապես ինքը վաղուց իր ականացրած կլիներ 100 ժառանգ ունենալու իր նվիրական երազանքը: Այսուհանդերձ, այդ երազանքը դեռ իրականանալի է` հաշվի առնելով հերոս¬հոր գերազանց առողջությունը: Փաստորեն Ալ Բալուշին մշտապես ամուսնալուծություն-ամուսնություն գործընթացներում է և կանայք է ընտրում աշխարհի բոլոր երկրներում` Ֆիլիպիններից մինչև Մարոկո: Եվ, ինչպես նշել է «Գլոբալիստ» պարբերականը, ինքը պետք է լինի իր ընտրյալ բոլոր կանանց առաջին ամուսինը: Նույն սկզբունքով էլ նա իր 18¬րդ կնոջ առաջին ամուսինն է դառնում: