Սովորական ու զարմանալի


= Պարսկաստանում հարսանեկան պարտադիր նվերներից է եղել շախմատը: = XVII դարում ջերմաչափերի մեջ սնդիկի փոխարեն բրենդի էին օգտագործում: = «40 համարի կոճ» նշանակում է, որ դրա վրա փաթաթված թելի 40 մետրը կշռում է 1 գրամ: = Ներկայումս կանացի համարվող անթև թույլ վերնաշապիկը (սարաֆան) հին Ռուսաստանում համարվել է բացառապես տղամարդու հագուստ: = 1 խորանարդ մետր փայտից կարելի է մեկուկես միլիոն ատամխոթիչ պատրաստել: = Իր նախնական նշանակությամբ` այցեքարտի չափսը պետք է լինի 3x1,5 դյույմ (7,62x3,81 սմ): = Ֆագոտ երաժշտական գործիքը պատրաստվում է թխկիի փայտից: = 1939-41 թթ. գերմանական խոշորագույն Voelkischer Beobachter թերթը տպագրվել է «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե´ք» կարգախոսով: = Առաջին փողկապներն ի հայտ են եկել Խորվաթիայում: Հավանաբար հենց դրանով էլ բացատրվում է տարբեր լեզուներով դրանց cravat անվանումը (Խորվաթիա` Croatia): = Քենեդիի սպանության մեջ կասկածվող Լի Հարվի Օսվալդի դիակի հաշվեպիտակն (բիրկա) 1992 թ. աճուրդում վաճառվել է 6600 դոլարով: = Դաշնամուրն ունի 52 սպիտակ և 36 սև ստեղն: = Պտուտակահանը պտուտակից ավելի շուտ է հայտնագործվել: = Չինական որոշ գրամեքենաներ պարունակում են մինչև 5700 նշան: Դրանց ստեղնաշարի լայնությունը շուրջ 1 մետր է, և ամենավարժ մեքենագրուհիների արագությունը 1 րոպեում կազմում է 11 բառ: = 1 միլիոն դոլարը 1 դոլարանոցներով կշռում է մոտ 1 տոննա: = Միջնադարում լավագույն սուսերները պատրաստվում էին Տոլեդոյում: Այդ սուսերներն առանձնանում էին բացառիկ ճկունությամբ և ամրությամբ, ինչը ցուցադրելու համար դրանք վաճառում էին օղակի վրա կորացրած: = Կանացի գուլպայի ամեն թելը հյուսված է 100 մանրաթելերից: Ընդ որում, մեկ մանրաթելը 60 անգամ բարակ է մարդու մազից: Մեկ գուլպայի համար օգտագործվում է մոտ 5500 մետր թել. այն կշռում է 6 գրամ և ունի շուրջ 1500 հանգույց: