Հրաժեշտ ԽՍՀՄ «առաջնորդներին»


Հոլիվուդյան ճանաչված դերասան և Կալիֆոռնիայի էքս-նահանագապետ Առնոլդ Շվարցենեգերը ստիպված է եղել բաժանվել խորհրդային առաջնորդների կիսանդրի -արձանիկների իր հավաքածուից: Այդ սովետցիներին ամենից ավելի շատ տեսնել չի ցանկացել Տերմինատորի կինը (տեղեկացրել է Canoe կայքը): Արտիստը պատմել է, որ անցյալ դարի 90-ականներին ռուս ընկերներն իրեն ուղարկել էին Լենինի կիսապատկերով հուշանվեր, որին հաջորդեցին Բրեժնեևի, Անդրոպովի ու մյուսների կիսարձանները: - Նրանք շարունակում էին անընդհատ արձաններ ուղարկել: Ես դրանք շարում էի լողավազանի կողքին: Մարիան (կինը¬խմբ.) մտածում էր, թե ես խելքս թռցրել եմ: «Ինչո՞ւ պետք է մեր ջրավազանի կողքին սովետական այս արձանները լինեն»` հայտարարեց կինս և դրանց հեռացրեց տնից,¬ պատմել է Շվարցենեգերը: Այնուամենայնիվ, նրան հաջողվել է պահել ամենաուշարժան նմուշը` Լենինի կիսարձանիկը: Նրա խոսքերով` «Լենինը» դրված է Քրենտվուդի առանձնատան իր աշխատասենյակում: Հիշեցնենք, որ 2011¬ի հունվարի 3¬ին լրացավ Շվարցենեգերի` նահանգապետի պաշտոնավարման ժամկետը: Փետրվարին նա հայտարարեց, որ վերադառնում է «մեծ կինո»: