ԴԵՌ ՀԱՐՑ Է, ԹԵ ՈՎ ԿՏՈՒԺԻ


Խորհրդարանական և Նախագահի ընտրություններից առաջ անցանկալի համարվող որոշ լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտելու փորձերն, ամենայն հավանականությամբ, հաջողություններ չեն արձանագրելու: Ասում են, թե հատկապես Ռոբերտ Քոչարյանի կողմից տարբեր թերթերի դեմ վերջերս ներկայացվող դատական հայցերը քմծիծաղով են ընդունվում այդ պարբերականների հովանավորողների կողմից: Երկրորդ Նախագահի «ծուղակում» հայտնվող լրատվամիջոցները ֆինանսավորող ներն այս օրերին նեղ շրջանակներում անկեղծանում են, թե 3¬ից 6 միլիոն դրամն ընդամենը մի լավ ուտել¬խմելու գումար է, ու եթե նույնիսկ սպասվող երկարատև դատական քաշքշուկների արդյունքում թերթերը պարտվեն, ապա դատական կարգով քաղգործիչների պահանջած գումարները վճարելը մեծ դժվարություն չի ներկայացնի: Ռ. Քոչարյանի անունից դատական ծանուցագրեր ստացած լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նաև անկեղծանում են, թե նույնիսկ անհաջողության դեպքում իրենք կարող են հաշտվել ու հաշվել, թե վճարվելիքը գովազդի վրա են ծախսել: Այս պարագայում երկրորդ Նախագահի նշանակետում հայտնվելուն պես նման պարբերականների վաճառքի ցուցանիշներն աջում է: