ՎԱԽԵՑԱԾ ԵՆ


«Կոնվերս» բանկի մասնաճյուղերից մեկի վրա նախորդ շաբաթ տեղի ունեցած զինված հարձակումն անհանգստության լուրջ ալիք է առաջացրել բանկային համակարգում: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ հանրապետությունում գործող շուրջ քսան բանկերից յուրաքանչյուրն արդեն սկսել է իր տասնյակ մասնաճյուղերի անվտանգությունն ուժեղացնելու համար ուղղությամբ մտածել: Այս առումով ոչ միայն պահակային ծառայության աշխատակիցների թվակազմն է նախատեսվում ավելացնել, այլ նաև աշխատավարձերի չափը: Նախորդ շաբաթվա զինված հարձակումից հետո բանկերի անվտանգության աշխատակիցներն ընդվզել են` հայտարարելով, թե իրենց կյանքն ու առողջությունը վտանգելու և շուրջօրյա հերթապահության դիմաց ընդամենը 100 հազար դրամին մոտ գումար են ստանում, իսկ իրեաց կյանքը չվտանգող աշխատակցուհիների վարձատրությունը երբեմն մինչև 1000 դոլարի է հասնում: