ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է


Քաղաքական որոշումը` նոր ձևավորվող խորհրդարանում նվազեցնել բիզնեսի աշխարհի ներկայացուցիչների թիվը, մեծ արձագանք է գտել հատկապես օլիգարխների շրջանում, որոնց մի մասը բացարձակապես դեմ է նման որոշմանը, քանզի պատգամավորական մանդատը մեծ հնարավորություններ էր տալիս ծավալելու անարգել գործունեություն: Սակայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վճռական է տրամադրված և որոշել է 2012 թվականին ավարտել իր պատգամավորական կարիերան և այլևս զբաղվել միայն բիզնեսով: Միաժամանակ, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, Ռուբեն Հայրապետյանը նպատակ ունի իրեն հավատարիմ մեկին տեղավորել ՀԿԿ համամասնական ցուցակում` այսպես ապահովելու համար իր խորհրդարանական «ներկայությունը»: