Դիպուկահարների դասընթացներ


Սեփական ժողովրդին բոլոր միջոցներով հայատյաց դարձնելու տենդով բռնկված, ադրբեջանցի ղեկավարները չեն էլ գիտակցում, որ ուրիշի հանդեպ ատելություն բորբոքելով` հայրենասիրություն չեն սերմանում: Իրենց ռազմասիրությունն ապացուցելու նոր միջոց են գտել ադրբեջանցիք: Հիմա էլ դիպուկահարների դասընթացների բացման պաշտոնական արարողություն են կազմակերպել: Այն էլ` Ռազմահայրենասիրական մարզա¬տեխնիկական կամավոր ընկերության նախագահ, գեներալ¬մայոր Նովրուզալի Օրուջևի մասնակցությամբ: Ու հենց նա էլ չի թաքցրել, որ մրմուռը դարձյալ Ղարաբաղյան հակամարտություն է: - Դասընթացների նպատակն անվրեպ կրակողներ պատրաստելն է: Մինչ այժմ չի կարգավորվում հայ¬ադրբեջանական` Լեռնային ղարաբաղյան հակամարտությունը, և մեր տարածքները դեռևս շարունակում են բռնագրավված մնալ: Այս դասընթացներ անցնող դիպուկահարները կկարողանան մարտի գնալ լիովին պատրաստված,¬ ասել է Օրուջև փաշան: Դասընթացներում դիպուկահարները կպատրաստվեն դիմակավորված հագուստով, ուրիշ զինատեսակների օգտագործմամբ, տեղանքագրության և ձեռնամարտի դասերով: Տեղեկացվում է նաև, որ այդ դասընթացներում սովորելու ցանկություն հայտնած ավելի քան 100 ջահելներից ընտրվել են 24¬ը: Իմիջիայլոց, ծրագրվում է հետագայում նման դասընթացներ բացել Ադրբեջանի մյուս քաղաքներում ևս: Օրուջևը Trend¬ին ասել է, որ ուսուցանվողներն սովորելու են Դրագունովի հրացանով, բայց ծանոթանալու են աշխարհում գոյություն ունեցող բոլոր դիպուկահար հրացանների տեխնիկական նկարագրին: