ԻՆՔՆԱԲՈՒՅԺԸ


Վառնայի 73-ամյա բնակչուհի Հաննա Մրոտովային 2009-ի դեկտեմբերին բժշկական զննումների ժամանակ հայտնել էին, որ նրա մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն ստամոքսում, ինչը մահացու է և կանխատեսել էին, որ կինը մահանալու է մոտ երեք ամսից: Իր մոտալուտ մահվան մասին լսելով` Հաննան վաճառել է Վառնայում գտնվող իր շքեզ բնակարանը, քանի որ ժառանգներ չուներ, մեկնել քաղաքից մոտ 200 կմ հեռու գտնվող մի գյուղ, գնել փոքրիկ ագարակ և սպասել մահվան` իր նոր ագարակը կտակելով տեղի գյուղական եկեղեցուն: Հրաժարվելով բազմատեսակ սննդից, նա մեկ տարուց ավելի սնվել է միայն եգիպտացորենի ալյուրով իր ձեռքով թխված հացով և ագարակում աճող խնձորներով: Քնելուց առաջ էլ մշտապես թեյ է խմել և խնձորի մուրաբա կերել: Վերջերս նա նկատել է, որ իրեն շատ լավ է զգում, իսկ բժիշկների կանխատեսած ժամկետն էլ շատ վաղուց անցել է: Ներկայացել է Վառնայի ուռուցքաբանական կենտրոն, որտեղ պարզել են, որ ոչ մի ուռուցք էլ չկա: Հիմա բժիշկներն ուզում են պարզել այս առեղծվածը. արդյո՞ք Հաննան ինքն իրեն բուժել է, թե՞ ուռուցքը հետազոտական սխալ է եղել…