ԱՄՈՒՍԻՆԸ ՉԷՐ ԿԱՏԱՐԵԼ ԳՈՒՐՉԵՆԿՈՅԻ ՊԱՏՎԻՐԱՆԸ


Իր մահից առաջ Լյուդմիլա Գուրչենկոն մանրամասնորեն կազմել էր իր թաղման «սցենարը», որոշ պատվիրաններ հղել երիտասարդ ամուսնուն: Գերաստղը պատվիրել էր հոգեհանգստյան արարողություն չկազմակերպել, չբացել դագաղի կափարիչը, որպեսզի մարդիկ իրեն միշտ գեղեցիկ ու կենդանի հիշեն: Դերասանուհին նաև հանձնարարել էր իրեն հուղակավորեն Վահանովյան գերեզմանատանը` ծնողների կողքին: Տեղի տալով Գուրչենկոյի տաղանդի երկրպագուների և կառավարական հանձնաժողովի պահանջներին` ամուսինը չէր կատարել պատվիրանները: Գուրչենկոյին թաղումից մեկ օր առաջ դիմահարդարել էին, բացել դագաղի կափարիչը, քաղաքացիական հոգեհանգիստը կազմակերպել Գրողների կենտրոնական տանը, իսկ դերասանուհու աճյունն էլ հողին են հանձնել Նովոդևիչյե գերեզմանատանը…