Գուցե և ինքնատիպ Բայց ավելի շատ` անլուրջ


Black Sabbath խմբի մենակատար Օզզի Օսբոռնը մշակում է սեփական հուղարկավորության սցենարը գրել է blogs.chron.com¬ը: 62-ամյա երաժիշտը չի ցանկանում, որ իր թաղման ծիսակատարությունը սգո արարողության վերածվի: Նա ուրախ հուղարկավորություն է ուզում: The Sunday Times Magazine ամսագրի իր սյունակում Օսբոռնը գրել է. - Ես չեմ ուզում, որ իմ հարազատները տխրեն: Թող նրանք երջանիկ լինեն: Նա նաև նշել է, թե կցանկանար, որպեսզի իր թաղմանը տեղ գտներ սև հումորը. - Օրինակ, մի քանի թակոց` դագաղի ներսից: Կամ, իմ անձնական բժշկի հարզացույցը, որով նա կհայտներ, որ ինձ կենդանի են թաղել,¬ իր ծրագրերի մասին պատմել է Օզզին: Հետաքրքրական է, որ աստղի համար միևնույն է, թե ինչ երաժշտություն կհնչի հրաժեշտի արարողութանը. - Թող դա թեկուզ պոպուրի լինի` Ջասթին Բիբերի և Սյուզան Բոյլի երգերից: Գլխավորը` որպեսզի զվարճալի ինի: Թախիծ պետք չէ,¬ կոչ է արել Օսբոռնը: