Հանդիսավոր հրաժեշտ


Նյու Յորքի «Լինքոլն-կենտրոնում» Մոնթսերրատ Կաբալյե-Նիկոլայ Բասկով երկյակի համերգը, ինչպես միշտ` սպասված է եղել, համերգասրահը լեփ-լեցուն (1 տոմսի արժեքն էլ` 300 դոլար): Մոսկվայից տարած «վալենտինկա» նվերը Բասկովը հենց համերգասրահում է նվիրել իր ուսուցչին: Համերգն այս անգամ, սակայն, նշանավորվել է իրարից անանջատելի թվացող այս երկյակի հանդիսավոր հրաժեշտով: Ու դա երևի շատերի տարակույսն է հարուցել. նրանք հայտարարել են, որ միմյանց խոստացել են շարունակել բարեկամությունը: - Նիկոլայի վարպետության դասերն ավարտվել են, բայց մեզ համար նա միշտ լինելու է ընտանիքի անդամ: Ցանկացած պահի ես պատրաստ եմ մասնագիտական խորհուրդներւվ օգնել նրան,- ասել է Կաբալյեն: *** Ի ԴԵՊ. պարզվում է` Ամերիկայում համերգներով հանդես գալը լուրջ փորձություն է եղել Բասկովի թոքերի համար. - Ֆիզիկապես շատ դժվար էր. իմ ձայնն «արթնանում» է ցերեկվա ժամը 2-ին, իսկ Ամերիկայում մենք երգում էինք երեկոյան 8-ին` երբ Մոսկվայում ընդամենը առավոտյան 8-ն էր,- խոստովանել է աշխարահռչակ տենորը: