Ճգնաժամային նվեր


Ռուսաստանցի աստղերի համար նույնպես ճգնաժամի օրերի լավագույն նվերը, պարզվում է, փողն է համարվում: Հանրության սիրելի Լայմա Վայկուլեն մեծ շուքով նշել է իր հոբելյանը, որին, բնականաբար, մասնակցել են ռուսական շոու-բիզնեսի աստղերը: Նույն օրը նաև Վլադիմիր Վինոկուրի ծնունդն է (անցյալ տարի էլ նրա հոբելյանն էր) և նա էլ իրեն բնորոշ նուրբ հումորով պատմել է. - Լայման հրաշալի խնջույք էր սարքել: Լատվիայից սփյուռքն էր ժամանել… Մենք վաղուց այդքան չէինք ուրախացել: Բոլորս այնքա¯ն շատ երգեցինք, և սեղանն էլ շատ գեղեցիկ էր… Ի՞նչ նվիրեցի: Ամենապետքական նվերը` նամակ, որը կարելի է ոչ միայն կարդալ, այլ նաև հաշվել: Աղքատացե՞լ է Մայքլ Ջեքսոնի անբուԺելի հիվանդության մասին խոսակցությունները դեռ չմարած` հիմա փոփ երաժշտության արքայի ունեցվածքի աճուրդն է հարուցել մարդկանց զարմանքը: Տղամարդ-կին ինքնախեղումն օրինաչափ համարած Ջեքսոնը ստիպված է վաճառել իր ունեցվածքը. ապրիլի 21-ին մեկնարկելու է հնգօրյա աճուրդը, որտեղ վաճառքի է հանվելու նրա` սահմանափակ քանակությամբ արտադրված Harley-Davidson մոտոցիկլը և ոչ պակաս թանկարժեք Rolls-Royce-ը (հաղորդել է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը): Ավելին, իր պահանջած գումարի դիմաց երգիչը պատրաստ է հրաժարվել նաև American Music Awards պարգևից, ադամանդակուռ կիսագուլպաներից ու անգամ Կալիֆոռ նիայի Սանտա-Բարբառայի մերձակայքում ունեցած շքեղ դաստակերտի դարպասներից: Հիշեցնեք, որ դատարանի կողմից մանկապղծության մեղադրանքից ազատվելուց հետո, երգիչը հեռացել էր Միացյալ Նահանգներից և երկար ժամանակ Քահրեյնում, ապա Իռլանդիայում ապրելուց հետո, հիմա բնակվում է Լաս-Վեգասում: