Կաշառքը չվայելեց 


 

Ո՞վ է ասում, որ կաշառք տվողի անեծքը չի բռնում: Չանիծի էլ` կաշառքը երբեմն դժվարամարս է: Համենայն դեպս` Չինաստանում դրա ամենաթարմ օրինակը կա:

Հարավչինական Ցզենչենի քաղաքապետի նախկին տեղակալ Գուանդուն Լյու Ժունչժաոն դատապարտվել է ցմահ բանտարկության: Բանտարկությունից բացի նրանից կբռնագանձվի 1 միլիոն յուան (163 հազար դոլար) արժողությամբ գույք և ապօրինաբար ստացած բոլոր միջոցները:

8 տարի` 2003 թ. հունվարից մինչև 2011-ի մարտը Լյու Ժունչժաոն պաշտոնավարել է Սինտյան ավանում, եղել է Ցզենչեն քաղաքի Ժողովրդական ներկայացուցիչների մշտական կոմիտեի նախագահ և փոխքաղաքապետ: Նա «վաստակել» է, իսկ հաշվողներն էլ հաշվել են, որ այդ ընթացքում նա 10 միլիոն յուան (1,6 միլիոն դոլար) կաշառքներ է ստացել (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

«Միամիտ» չինացին գլխի չի ընկել, որ ավելին կարող էր վաստակել ու աննկատ մնալ, եթե գործարար դառնար: