Երկվորյակը` որովայնում

Անհավատալի է, բայց` փաստ


 

Իր կյանքի կեսը Սանջու Բհահատը նմանվում էր հղիության վերջին ամսում գտնվող ծննդկանի: Տարիներ շարունակ տղամարդը տառապում էր իր փքված որովայնից, որը խանգարում էր շարժվել ու շնչել: Ի վերջո բժիշկները ուռուցք են կասկածել և որոշել են վիրահատել:

Կտրելով որովայնը, ուռուցք «փնտրող» բժիշկն աչքերին չի հավատացել, երբ որովայնից նախ պտղաջուր է հոսել, ապա երևացել են մարդու վերջույթներ և գլուխ, այնուհետև` մազածածկ մարմին: Տպավորություն է ստեղծվել, որ Սանջուն ծննդաբերում է:

Դժվար է ասել` տղամարդու ծննդաբերությո՞ւնն է ավելի անհավանական, թե՞ այն, ինչ հայտնաբերել է վիրահատող բժիշկը: Պարզվել է, որ Սանջուն տառապել է «պտուղ պտղի մեջ» հիվանդությամբ: Այսինքն, նա իր որովայնում 36 տարի կրել է հարազատ երկվորյակ եղբորը:

Այս դեպքն, իհարկե, եզակի է, երբ այդքան տարիներ է տևում, բայց այդ հիվանդությունը հանդիպում է պրակտիկայում: Երկվորյակների ներարգանդային զարգացման ընթացքում բեղմնավորված ձվաբջիջներից մեկը ներթափանցում է մյուսի մեջ և իր աճը շարունակում է այնտեղ:

Փաստորեն մայրը ծնել է զավակներից մեկին, իսկ մյուսը շարունակել է գոյություն ունենալ եղբոր որովայնում: Ու այդպես` 36 տարի (v kontΖkte):