ՄԱՐՏԻ 5-ին ԴՈՒ 48 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՐՁԱՐ, ՍՊԱՐԱՊԵՏ


Հարգանքի տուրք` Վազգեն Սարգսյանի հիշատակին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ, այցելեց «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրեց Սպարապետի շիրիմին: Մարտի հինգը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է Մեծն Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 48-րդ տարելիցի օրը ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն այցելություն էր կազմակերպել Վազգեն Սարգսյանի անվան զորամաս: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացու ցիչները: Նախքան միջոցառումը սկսվելը երիտասարդներն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ զետեղված էին նրան պատկանող իրեր, հուշամեդալներ, բազմաթիվ նկարներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, ով զինվորներին շնորհեց պատվոգրեր եւ նվիրեց ժամացույցներ` բարձր կարգապահություն ցուցաբերելու համար: Այս ամենին հաջորդեց համերգային ծրագիր` երգիչների, երգչուհիների, «Սասուն» պարային համույթի կատարումների ուղեկցությամբ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն «Կառուցեք ու պահպանեք Սիրո դղյակը, սիրելի կանայք, Հայոց բանակը զորացնելով կենսախինդ հավատով ու արիակամ զինվորներով»: Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ Փոխգնդապետ, ՀՀ վաստակավոր արտիստ